Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Նալբանդյանը դեռ ակնկալում է ԵՄ աջակցությունը

Նալբանդյանը դեռ ակնկալում է ԵՄ աջակցությունը
10.10.2013 | 11:12

Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդիպել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Նախարարը ասել է, որ Հայաստանը ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ հիմնվելով համատեղ ձեռքբերումների և առաջընթացի վրա, որ վերջին տարիներին գրանցվել է Հայաստան- ԵՄ հարաբերություններում։ Նա ընդգծել է, որ ԵՄ հետ հարաբերությունները կառուցելիս, նաև Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում, Հայաստանը ձգտում է ունենալ սերտ, խոր և ընդլայնված համագործակցություն` նկատի ունենալով, միաժամանակ, Հայաստանի շահերից բխող մասնակցությունն այլ ինտեգրացիոն գործընթացներին: «Հայաստանը, ԵՄ աջակցությամբ, անցել է բարեփոխումների կարևոր ճանապարհ։ Մենք հաստատակամ ենք շարունակել բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Այս գործընթացում մենք ակնկալում ենք ԵՄ շարունակական աջակցությունը»,-նշել է պարոն Նալբանդյանը։

Քեթրին Էշթոնը փոխանցել է, որ ԵՄ-ն ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ